«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է փոխել գլխավոր մարզչին։
Անգլիական գրանդը հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծառայություններով, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Գերմանացի մասնագետը ևս հետաքրքրված է այս տարբերակով։
Ներկա պահին Օլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է վաստակած 16 միավորով։