«Օրենբուրգը» ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Զենիթի» հետ խաղում 1-4 հաշվով պարտություն է կրել ու զրկվել Պրեմիեր-լիգայում տեղը պահպանելու շանսերից:
Թիմը, վաստակելով 24 միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Կռիլյա Սովետովը» 28 միավորով գտնվում է 15-րդ տեղում: Սամարացիները մեկ միավոր են վաստակել «Կրասնոդարի» հետ խաղում (0-0):
Ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի արդյունքներով ՌՊԼ-ից միայն մեկ թիմ դուրս կմնա: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Խիմկին» մտադիր չէ ՖԱԼ-ից բարձրանալ ՌՊԼ: Ընդ որում, շշուկներ են պտտվում նաև, որ ՌՊԼ-ի ուղեգիր նվաճած «Ռոտորը» ֆինանսական խնդիրներ ունի: Եթե Վոլգոգրադը ներկայացնող թիմը հրաժարվի մասնակցել ՌՊԼ-ին, ուրեմն օրենբուրգցիները կպահպանեն տեղը Ռուսաստանի Պրեմիեր-լիգայում: