«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կլինի առաջին խաղացողը, ով առնվազն 50 գոլ կխփի Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի լիգաներում, եթե Իտալիայի առաջնության առաջիկա խաղերում նա գոլ խփի: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Այս պահին նա Ա Սերիայում խփել է 49 գոլ: «Սասուոլոյի» հետ առաջիկա հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի երեկոյան, այն կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին:
Նաև պորտուգալացին կարող է գրանցել ևս մեկ ռեկորդ Ա Սերիայում․ 50 գոլ անցկացրած խաղերի նվազագույն քանակով: Այս ռեկորդը պատկանում է Ուկրաինայի ազգային հավաքականի և «Միլանի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոյին: Նա այս ցուցանիշին հասել էր 69 խաղում: Ռոնալդուն մինչ այժմ անցկացրել է 59 հանդիպում: