Նիդեռլանդները ներկայացնող MMA մարտիկ Գեղարդ Մուսասին հաղթել է ամերիկացի Օսթին Վանդերֆորդին Bellator 275 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ի գիշերը (Երևանի ժամանակով) Դուբլինում։
Միջին դիվիզիոնում չեմպիոնի կոչման համար պայքարը տևեց ընդամենը 85 վայրկյան։ Արդեն առաջին ռաունդում Մուսասին նոկաուտի է ենթարկել մրցակցին ու պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։ 36-ամյա Մուսասիի համար սա 49-րդ հաղթանակն է կարիերայի 58 մենամարտերում: