Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան չի օգնի մադրիդյան թիմին «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղում, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ավստրիացի ֆուտբոլիստը թիմի հետ Սաուդյան Արաբիա է մեկնել ազդրի վնասվածքով, ինչի պատճառով բաց է թողել «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչ խաղը (3:2): Ալաբան չի կարողանա ապաքինվել եզրափակիչ հանդիպման համար և կուղևորվի Իսպանիա՝ վերականգնողական փուլի։
Իսպանիայի Սուպերգավաթի «Ատլետիկ» — «Ռեալ» եզրափակիչը կանցկացվի վաղը՝ հունվարի 16-ին, Ռիադի (Սաուդյան Արաբիա) Քինգ Ֆահդ մարզադաշտում։