Միլանի» հարձակվող Ֆաբիո Բորինին մտադիր է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:
28-ամյա իտալացին ավելի շատ խաղային պրակտիկա է ցանկանում, ուստի Բորինին մտադիր է ուսումնասիրել Պրեմիեր լիգայի ակումբներից ստացած առաջարկները
Հաղորդվում է, որ «Քրիսթալ Փելասը» բանակցություններ է վարում իտալական ակումբի հետ՝ Բորինիին գնելու համար:
Իտալիայի այս առաջնությունում Բորինին ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:
Հիշեցնենք, որ նախկինում իտալացի հարձակվողը արդեն խաղացել է ԱՊԼ-ում ՝ «Լիվերպուլուի» և «Սանդերլենդի» կազմում: