Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Գանձասար-Կապանը» Ավանի ակադեմիայում հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային»:
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին արդեն 9-րդ րոպեին, աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը:
Առաջին խաղակեսի միջնամասում երկրորդ դեղին քարտը ստացավ հյուրերի ֆուտբոլիստ Անտոնովը և հեռացվեց խաղադաշտից: Երկրորդ խաղակեսում գործող չեմպիոնին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը: Անկյունայինի խաղարկումից օգտվեց Դմիտրի Գուզը:
Սակայն ի վերջո կապանցիներին հաջողվեց հաղթանակ կորզել 10 հոգով խաղացող «Արարատ-Արմենիայից»: 90-րդ րոպեին իր թիմին 3 միավոր բերեց Դավիթ Մինասյանը:
Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 10 միավոր և մնաց 10-րդ հորիզոնականում: «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդն է: