«Տոտենհեմի» նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը խոսել է «խթանների» հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Պատճառ չեմ տեսնում, թե ինչու Քեյնը պիտի հեռանա։ Նրա թիմում հաղթող մարզիչ կա։ Նա այդ թիմի ավագն է։ Աներևակայելի ստադիոն, հիանալի մարզական բազա։
Եթե նա կարողանա «Տոտենհեմում» տիտղոս նվաճել, իսկ դա Մոուրինյուի հետ հնարավոր է, ապա դա ավելի մեծ նշանակություն կունենա, քան որևէ այլ տեղ նվաճած տիտղոսը։ Հիմա Քեյնը երջանիկ է երևում։ Մոուրինյուի օրոք նա նորից ժպտում է»,-Կրաուչի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։