«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» կարող է չկայանալ:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի հարձակվողի հետ:
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Catalunya Ràdio-ին, իսպանացի մասնագետը ասել է Մեսսիին, որ ավելի լավ է մնալ «Բարսելոնայում» ու կարիերան ավարտել այնտեղ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է Մեսսիին գնելու մտքից: