«Մանչեսթեր Սիթին» հնարավոր է հրաժարվի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու մտքից:
Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ մանչեսթերյան թիմը հնարավոր է հրաժարվի արգենտինացի հարձակվողի տրանսֆերը գնելուց ֆինանսական պատճառներով:
Մեսսիի հնարավոր աշխատավարձը ևս մեծ խնդիր է լինելու «Մանչեսթեր Սիթիի» համար:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» նաև ցանկանում է խուսափել ՈՒԵՖԱ-ի հետ ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրներից: Ակումբը վերջերս է լուծել առկա խնդիրները: