Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահ է, որ Լեո Մեսսին միայն մեկ պայմանով կլքի ակումբը:
Նա կարող է վաղաժամ խզել «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագիրը, սակայն, այդ պարագայում Լեոն ստիպված կլինի մեկ տարի հեռու մնալ ֆուտբոլից և մոռանալ աշխատավարձի մասին:
Արգենտինացին մինչև հաջորդ տարի չի կարողանա նոր ակումբ տեղափոխվել: 2021 թվականի ամռանը Մեսսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կհեռանա կատալոնական ակումբից:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» Մեսսիին 500 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկում: