ԱՊԼ-ի գործող չեմպիոն «Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը խոսել է Լեո Մեսսիի ապագայի մասին, տեղեկացնում է ESPN-ը:
«Հույս ունեմ, որ Մեսսին գոլի հեղինակ չի դառնա ԱՊԼ-ում, քանի որ կմնա «Բարսելոնայում» և այդ գոլերը կհեղինակի Լա լիգայում»,- ասել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ Մեսսին ցանկանում է լքել կատալոնական ակումբը: Նրան գնելու հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» է:
Հավելենք, որ Մեսսիի հրաժարագինը 700 միլիոն եվրո է: