«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին ասել է, թե որտեղ է որդին ցանկանում շարունակել կարիերան։
Ֆրանսիական L’Equipe-ը գրում է, որ «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն կապ է հաստատել Մեսսիի հոր հետ։ Վերջինս հայտնել է բրազիլացի ֆունկցիոներին, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Մեսսին ֆաքսով հայտնել էր «Բարսելոնային», որ ցանկանում է հեռանալ։
Երեկ Սերխիո Ագուերոն Instagram-ի իր էջից հանել էր 10 թիվը։ Երկրպագուները եզրակացնում են, որ ակնարկ է Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիին» միանալուն։