«Բարսելոնայի» նոր փոխնախագահ Ռամոն Պլանեսը խոսել է Լեո Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին, տեղեկացնում է The Sun-ը:
«Չեմ կարծում, որ Լեոն կհեռանա մեր ակումբից: Նա գիտի, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար:
Սա Մեսսիի տունն է, որը նա ոչ մի դեպքում չի լքի:
Վստահ եմ, որ այս հարցում մեզ դրական արդյունք է սպասում»,- ասել է Պլանեսը:
Հիշեցնենք, որ Մեսսին տեղեկացրել էր ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է լքել կատալոնական ակումբը: