«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամեն գնով ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։
Onda Cero-ն տեղեկացնում է, որ արգենտինացի սուպերաստղը չի մնա թիմում, եթե անգամ ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հրաժարական ներկայացնի։
«Բարսելոնայի» առաջատարի որոշումը վերջնական է։ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը չի պատրաստվում հետ քայլ կատարել։
Հիշեցնենք, որ երեկ Մեսսին ֆաքսով տեղեկացրել էր թիմին, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։