Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մոտ է «Սևիլյա» տեղափոխվելուն, հաղորդում է Sport.es-ը:
Նշվում է, որ կողմերն արդեն համաձայնեցրել են 32-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Չնայած այն հանգամանքին, որ խորվաթը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի կատալոնական ակումբի հետ, անվճար կտեղափոխվի «Սևիլյա»:
Դրա դիմաց, «Բարսելոնան» առաջնային իրավունք ձեռք կբերի գնել «Սևիլյայի» որոշ ֆուտբոլիստների:
«Բարսելոնայի» նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանը հույս ունի, որ գործարքը ավարտին կհասցվի առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Ռակիտը 2014-ին էր «Սևիլյայից» տեղափոխվել «կապտանռնագույնների» կազմ: