«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը առանձնազրույց է ունեցել թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ:
Marca-ին հայտնի են դարձել զրույցի մանրամասները: Աղբյուրը փոխանցում է, որ Կումանը հայտնել է Բուսկետսին, որ վերջինս մտնում է նոր գլխավոր մարզչի ծրագրերում, սակայն ոչ որպես մեկնարկային կազմի անվիճելի խաղացող:
Կումանը հասկացնել է տվել, որ առաջիկա մրցաշրջանում կիսապաշտպանությունում մտադիր է որպես անփոխարինելի մեկնարկող օգտագործել Ֆրենկի դե Յոնգին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կումանը մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից հրաժարվել է: Նրանք են Լուիս Սուարեսը, Իվան Ռակիտիչը, Արտուրո Վիդալը և Սամուել Ումտիտին: