«ՌԲ Զալցբուրգի» հոլանդացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոստովանել է, որ քնում է ֆուտբոլի գնդակներով:
«Նրանք ինձ հետ են անկողնում, ես լավ եմ քնում նրանց հետ: Ամեն օր նայում եմ նրանց: Այդպես ամենից լավ է գոլ խփելը: Զալցբուրգի իմ անկողնում 5 գնդակ կա: Դրանք են իմ ընկերուհիները:
Ինձ պետք չէ ասել, թե ինչով կարող եմ ավելի ուժեղ դառնալ: Ես դրա վրա աշխատում եմ մարզչի ու ակումբի հետ: Ինչ վերաբերում է ուժեղ որակներիս, ապա ինքներդ էլ տեսնում եք դրանք խաղադաշտում:
Ես լավ եմ վերաբերում այն շշուկներին, որ ինձնով հետաքրքրվում են թոփ-ակումբները: Արդյոք ուզո՞ւմ եմ Ռոնալդուի հետ խաղալ «Յուվենտուսում»: Առանց մեկնաբանությունների», — Հալանդի խոսքերն է մեջբերել Dagbladet-ը:
Հալանդը «ՌԲ Զալցբուրգ» է տեղափոխվել 2019-ի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը մասնակցել է Ավստրիայի առաջնության 12 խաղի ու աչքի է ընկել 15 գոլով: ՉԼ-ի 4 խաղում նրա ակտիվում 7 գոլ է: