«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն այսօր բժշկական հետազոտություն կանցի, պարզելու համար «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ստացված վնասվածքի լրջությունը (2-0): Այս մասին հաայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 23-ամյա խաղացողը վնասվածք ստացավ ու փոխարինվեց 73-րդ րոպեին:
Թիմի մարզիչ Օլե Գունար Սուլշերը հույս ունի, որ վնասվածքը շատ լուրջ չէ, և ֆուտբոլիստը շուտով կվերադառնա խաղադաշտ: