Հոկեյի ազգային լիգայի (NHL) արտագնա խաղում Տամպա Բեյը 2-0 հաշվով հաղթեց Դալլասին:
Գոլերը խփեցին Օնդեժ Պալատը (8-րդ րոպե) և Յանի Գուրդը (60):
«Տամպա Բեյի» դարպասապահ Անդրեյ Վասիլևսկին 28 հարված հետ մղեց ու դարձավ հանդիպման լավագույն հոկեյիստը: Ռուս դարպասապահն անցկացրեց երրորդ անընդմեջ չոր խաղը, որը լավագույն ցուցանիշն է NHL-ի ընթացիկ մրցաշրջանում և ակումբի պատմության մեջ: Վասիլևսկին նաև անձնական ռեկորդ սահմանեց․ 200 րոպե 45 վայրկյան նա անառիկ է պահել սեփական դարպասը : Նրա նախորդ լավագույն արդյունքը եղել է 184 րոպե 49 վայրկյան ՝ 2017/18 մրցաշրջանում:
NHL-ի ռեկորդակիրն այդ առումով Օտտավայի դարպասապահ Ալեք Քոնվելն է, ով 1927/1928 մրցաշրջանում վեց խաղ գոլ բաց չի թողել: