Բիաթլոնի Աշխարհի առաջնության շրջանակում Ֆրանսիայի տղամարդկանց հավաքականը հաղթող ճանաչվեց փոխանցումավազքում, տեղեկացնում է Eurosport-ը:
Օբերհոֆում կայացած մրցավազքում, երկրորդ հորիզոնականը գրավեցին նորվեգացի դահուկորդները, իսկ իտալացիները ՝ 3-րդ էին:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականը մրցման սկզբնամասում առաջատար դիրքեր էր զբաղեցնում, սակայն, տուգանային միավորների պատճառով նրանք նահանջեցին 5-րդ հորիզոնական:
Հավելենք, որ վերջնագծին 4-րդ դիրքում հասան Ռուսաստանի ներկայացուցիչները: