«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Շախտյորի» դեմ պարտությունից հետո (0-2) պատասխանել է լրագրողների հարցերին։
«Չեմ պատրաստվում հեռանալ։ Դա ոչ մի օգուտ չի բերի։ Մենք լավ տեսք ունեինք առաջին կեսում, բայց չկարողացանք գոլ խփել։ Մենք լավ էինք պրեսինգի դիմում, լավ էինք խաղում։ Գնդակն ուղղակի չէր մտնում դարպասը։ Մենք պահեր ունեինք, մենք դարպասաձողին հարվածեցինք, բայց հետո ամեն ինչ բարդացավ։
Ես ուժեղ եմ ու պատրաստվում եմ տալ ամեն ինչ։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի այսօր։ Ունեինք պահեր։ Սակայն մենք չպետք է կորնցնեք մեր գլուխը։ Երբ դու վատ շրջան ես ունենում, պետք է շարունակես աշխատել։
Ես լավատես եմ։ Դժվար պահ է, բայց մենք պետք է բնավորություն ու հպարտություն ցուցաբերենք։ Այսօրվա արդյունքն ամոթ է, քանի որ մենք արժանի չէինք պարտության։ Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղը։ Ես հավատում եմ՝ մենք կռվելու ենք։ Ես համոզված եմ»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար «Ռեալը» վերջին տուրում պետք է տանը հաղթի «Բորուսիա» Մյունխենգլադբախին։ «Արքայական» ակումբին բավարար կլինի նաև ոչ ոքին։ Այդ դեպքում «Ինտերը» պետք է հաղթի «Շախտյորին»։ Հանդիպումները կայանալու են հաջորդ շաբաթ։