«Բարսելոնան» տարբերակներ է փնտրում պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Goal-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիային որպես պաշտպանությունն ուժեղացնելու հիմնական տրանսֆերային նպատակ: Եթե հունվարին ակումբը չկարողանա պայմանագիր կնքել երիտասարդ իսպանացու հետ, նրանք իրենց հայացքը կուղղեն «Բոլոնիայի» պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն:
Անցած մրցաշրջանում Ա Սերիայում ճապոնացին անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի ու երեք գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ, ըստ մամուլում տարածված տեղեկատվության, Ճապոնիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Ռոման»։