«Ատալանտայի» կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի տեղափոխության շուրջ բանակցություններում ձախողումից հետո «Լիդսը» մտադիր է ձեռք բերել ուկրաինացի կիսապաշտպանին:
Նշվում է, որ ԱՊԼ նորեկ թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան անձամբ է ցանկանում ձեռք բերել Մալինովսկին:
Մալինովսկու տրանսֆերը կարող է արժենալ մոտ 20 միլիոն ֆունտ: