Մադրիդի «Ռեալի» գերմանացի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն կատարյալ համալրում կլինի «Արքայական» ակումբի համար։
Խեդիրան վստահ է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն իր խաղաոճով լիովին համապատասխանում է մադրիդյան գրանդի պահանջներին։
«Նա իդեալական է համապատասխանում «Ռեալին»։ Եթե Մադրիդում լրջորեն չեն դիտարկում նրա թեկնածությունը, ապա դա առնվազն տարօրինակ է։ Օլիսեն խաղադաշտում ամբողջական լուծումներ է առաջարկում և կատարելապես տեղավորվում է ակումբի տեսլականի մեջ»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իսպանական Marca պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը մյունխենյան գրանդի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Օլիսեի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։
























































