ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան նշել է, թե իր դիրքում խաղացող ֆուտբոլիստներից ում է համարում լավագույնն աշխարհում։
«Ես Պեդրիին կդնեի առաջին տեղում։ Նա կախարդական է։ Նրա խաղին հետևելը հիասքանչ տեսարան է։ Երբ խաղում ես նրա դեմ, ավելի լավ ես հասկանում նրան։ Իմ լավագույն եռյա՞կը։ Ես կնշեի Ժոաու Նևեշին և Բրունու Ֆերնանդեշին։ Նրանք երկուսն էլ գործում են իմ և Պեդրիի կողքին։ Այնպես որ, ես չունեմ լավագույն եռյակ, ես ունեմ լավագույն քառյակ»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում The Touchline պարբերականը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում Վիտինյան զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։


























































