«Մոնակոյի» նախկին ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը բուժում կստանա հարբեցողության դեմ, հայտնում է L’Équipe-ը։
Ֆուտբոլիստը հանցագործություն է կատարել սեպտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը։ Խաղացողին ձերբակալել են և մեղադրանք են առաջադել հարբած վիճակում սեռական ոտնձգությունների համար:
Դատական նիստը նշանակվալ է հոկտեմբերի 15-ին։ Նրանք ի սկզբանե ծրագրել էին այս ամբողջ ընթացքում ֆուտբոլիստին պահել կալանքի տակ, սակայն ի վերջո որոշեցին նրան ազատ արձակել։ Այժմ նա պետք է պահպանի խիստ կանոնները։ Նրան արգելված է բարեր կամ գիշերային ակումբներ այցելել։ Խաղացողին ոստիկանությունը այցելում է շաբաթը երկու անգամ, և նրան թույլ չեն տալիս դուրս գալ իր տնից երեկոյան ժամը 20։00-ից մինչև առավոտյան 6:00-ն։
Բեն-Յեդերը նույնպես համաձայնել է բուժվել հարբեցողությունից: Միաժամանակ, ըստ աղբյուրի, Նիսի դատախազությունը դեմ է եղել, որ ֆուտբոլիստը մնա տանը, իսկ վաղն առավոտյան տեղի կունենա դատական նիստ, որում կորոշվի հարձակվողի հետագա ճակատագիրը։ Հնարավորություն կա, որ ֆուտբոլիստը կրկին կալանքի տակ կառնվի։
























































