«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին հումորով է արձագանքել վինգեր Ջեյդոն Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» «Չելսի» տեղափոխվելուն։
«Երբ տեսա, որ նրանք պայմանագիր են կնքել Ջեյդոն Սանչոյի հետ տրանսֆերային պատուհանի վերջին օրը, ես մտածեցի, թե արդյո՞ք նրա համար մնացել է մարզաշապիկի համար:
Պատկերացրեք, թե ինչպես է նա բացում հանդերձարանի դուռը և տեսնում այդքան ֆուտբոլիստի. նրանք բոլորը չեն կարող տեղավորվել մեկ հանդերձարանում:
Ուսումնամարզական մարզաբազայում նրանք պետք է ունենան երկու հանդերձարան, երեք խաղադաշտ և 12 ֆիզիոթերապևտ»,- Պետիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
























































