Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Արսենալ» — «Բրայթոն» խաղում (1:1) հետաքրքիր դրվագ է գրանցվել։
«Զինագործների» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը հանդիպման 49-րդ րոպեին ստացել է երկրորդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից։
Հատկանշական է, որ 25-ամյա ֆուտբոլիստը նախկինում երբեք խաղադաշտից չի հեռացվել Անգլիայի առաջնությունում անցկացրած 245 հանդիպումներից և ոչ մեկի ժամանակ։
























































