«Արսենալի» նորեկ Միկել Մերինոն վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Այս մասին հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան։
Մասնագետի խոսքով՝ Մերինոն ուսի վնասվածք է ստացել մարզման ժամանակ, երբ Գաբրիել Ժեզուսը ընկել է նրա վրա:
Մերինոն «Արսենալ» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից» 33,5 միլիոն եվրոյի դիմաց։ Իսպանական ակումբը հետագայում որպես բոնուսներ կկարողանա ստանալ ևս 5 միլիոն եվրո։
























































