Դավիդ Մամարդաշվիլին, որը «Վալենսիայի» 23-ամյա դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի հայրն է, բացատրել է, թե ինչու է իր որդին «Լիվերպուլի» հետ պայմանագիր կնքելուց հետո որոշել վարձավճարով մնալ իսպանական ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը։
«Տղաս ամեն օր աճում և առաջադիմում է: Կարծում եմ, որ մեկ տարի հետո նա այլ դարպասապահ կլինի, երբ գնա «Լիվերպուլ»։ Գեորգին այժմ լավ դարպասապահ է, բայց նա կարող է էլ ավելի լավը դառնալ առաջիկա տարիներին։ Նա կարող է դառնալ սուպեր դարպասապահ։ Ալիսոնը շատ ուժեղ դարպասապահ է, բոլորը գիտեն այդ մասին։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք մեկ տարի մնալ Վալենսիայում»,- Դավիդ Մամարդաշվիլիի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Դարպասապահն իսպանական ակումբում հանդես է գալիս 2022 թվականի ձմռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 102 հանդիպում, որից 31-ում դարպասն անառիկ է պահել։ Անցած մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ 13 խաղում անառիկ պահելով դարպասը, իսկ մնացածում բաց թողել 34 գոլ։
Մամարդաշվիլիի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ էր մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: