«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նրա խոսքով՝ 28-ամյա իսպանացին ժամանել է Լոնդոն և բուժզննում է անցել։
Այս պահին ակումբները փաստաթղթեր են փոխանակում տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
«Արսենալը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 32 միլիոն եվրո, ևս 5 միլիոնը նախատեսված է որպես բոնուս։ Կիսապաշտպանը կկնքի 4 տարվա պայմանագիր՝ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
























































