«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի կազմի մասին այս մրցաշրջանում.
«Մեր պահեստայինների նստարանը կարճ է. ունենք ընդամենը 19, 20 կամ 21 ֆուտբոլիստ մեր կազմում։
Շատ հանդիպումներ կան, բոլորը ստիպված կլինեն պայքարել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական գրանդը պատրաստվում է ձևակերպել «Սելթիկի» հարձակվող Կյոգո Ֆուրուհաշիի տրանսֆերը։
























































