Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների հետ հարաբերությունների մասին։
«Կարծում եմ՝ երկրպագուները աջակցում են մեզ։ «Օլդ Թրաֆորդ» մտնելիս՝ լսեցի, թե ինչպես են մեզ դիմավորում՝ ավելի բարձր, քան երբևէ:
Երբ մենք արտագնա հանդիպում ենք անցկացնում, մեր թիմին միշտ ակտիվորեն աջակցում են: Կարծում եմ՝ մենք շատ լավ կապ ունենք երկրպագուների հետ»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը։