Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փետրվարին հայտարարություն կանի իր ապագայի մասին։
Ինչպես հայտնում է Marca-ն, 25-ամյա ֆրանսիացին կհայտարարի, որ չի երկարաձգելու պայմանագիրը փարիզեցիների հետ և պայմանագրի ժամկետի ավարտից հետո կլքի ակումբը։
Ավելի վաղ լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտնել էր, որ Մբապեն մտադիր է իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնել մարտին:
Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։
























































