«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր լիգայի «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպման նախօրեին, որը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 16-ին, պատասխանել է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին հարցին, որն ավելի վաղ ոտնաթաթի վնասվածք էր ստացել։
«Հուսով եմ՝ Հոլանդը կկարողանա մեզ հետ մեկնել Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը: Վաղը՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղից հետո, կգնահատենք՝ նա կանցկացնի իր առաջին, թե երկրորդ խաղն այս մրցաշարում։
Նա կխաղա՞ «Քրիսթալ Փելասի» հետ հանդիպմանը։ Չեմ կարծում, բայց գուցե նա կարող է զարմացնել ինձ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
























































