Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյին տարեկան մոտ 20 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել: Այս մասին հայտնում է Sports Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալները բաց են Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբ տեղափոխվելու համար: Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ն և մեկ իտալական ակումբ, որի անունը չի հաղորդվում, հետաքրքրված են Կազեմիրոյի ծառայություններով և արդեն ծանոթացել են այս առաջարկին։
Հիշեցնենք, որ 31-ամյա Կազեմիրոն «կարմիր սատանաների» կազմ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»։ Այս մրցաշրջանում նա 12 հանդիպում է անցկացրել թիմի կազմում, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































