«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որը 2023 թվականից հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», կատալոնական ակումբի մարզական տնօրենը դառնալու ցանկություն է հայտնել։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Սակայն, ըստ աղբյուրի, եթե Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան (AFA) անվանի հարձակվողին առաջարկի Արգենտինայի ազգային հավաքականում տեխնիկական տնօրենի պաշտոնը, նա կընտրի այս պաշտոնը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է Ոսկե գնդակին:
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ֆրանսիական Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Մեսսին Չեմպիոնների լիգայի յոթ խաղում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հետ հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում։























































