Ֆաբիո Կանավարոն պատասխանել է այն հարցին, թե ինչպես կանգնեցնել Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին։
— Դուք այն քիչ պաշտպաններից եք, որոնք ստացել են «Ոսկե գնդակը»: Հասկանու՞մ եք, թե ինչպես կանգնեցնել Վինիսիուսին:
— Վինիսիուսը կանգ չի առնում։ Երբ արագություն է հավաքում, մնում է միայն աղոթել (ծիծաղում է,- խմբ․): Նրան կանգնեցնելու միակ միջոցը թիմակցի օգնությունն է։ Եթե նա այնտեղ չէ, և պաշտպանը դեմ առ դեմ կանգնած է, ապա Վինիսիուսը կարող է անհավանական կերպով միացնել դրիբլինգը և շրջանցել,- ասել է Կանավարոն AS-ի հետ զրույցում։
























































