Լուիս Էնրիկեն կարող է դառնալ «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը: Իսպանացի մասնագետը Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո առանց աշխատանքի է՝ Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո։
Լուիս Էնրիկեն այսօր ժամանել է Լոնդոն։ Օդանավակայան ժամանելուն պես իսպանացուն մոտեցել են լրագրողրողներ։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներից մեկը հարց է տվել «Չելսիի» մասին, սակայն մարզիչը միայն ծիծաղել է:
«Ես արմատներով Ֆորմենտերայից։ Այն հրաշալի դրախտային կղզի է։ Եթե դու պարես հակա (նորզելանդական ծիսական պար), ես կպատասխանեմ քո հարցին»,- ասել է Էնրիկեն:
Հիշեցնենք, որ վերջերս «Չելսին» հեռացրեց Գրեհեմ Փոթերին թիմի անբավարար արդյունքների պատճառով: Թիմն այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 11-րդն է:
























































