ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը մրցում է Նիդերլանդների հետ։
Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 11-րդ րոպեին, տուգանային հարվածի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ հոլանդացիների ֆուտբոլիստ Վեուտ Վեգհորստը(2:2)։ Վերջինս 83-րդ րոպեին խփել էր Նիդերլանդների առաջին գոլը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2։2 և առջևում լրացուցիչ ժամանակն է։