Մադրիդի «Ռեալի» առաջին համար Տիբո Կուրտուան խոսել է իր մրցակից Անդրեյ Լունինի խաղի մասին Իսպանիայի առաջնության «Էլչեի» հետ խաղում, որում «արքայական» ակումբը 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։
«Հոյակապ Լունին»,- իր սոցցանցերում հաղորդագրություն է թողել բելգիացի դարպասապահը։
Մադրիդի «Ռեալի» վերջին հանդիպումներում ուկրաինացի դարպասապահը փոխարինում է վնասվածք ստացած Կուրտուային։
Ընթացիկ մրցաշրջանում Անդրեյը մասնակցել է «սերուցքայինների» հինգ հանդիպման, որոնցում բաց է թողել չորս գնդակ ու մեկ խաղում անառիկ է պահել դարպասը։
Հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի հոկտեմբերի 22-ին «Սևիլիայի» հետ։
























































