Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ համագործակցությունից։ Ըստ The Sun-ի՝ «արիստոկարտները» մտադիր են երկարաձգել մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը։
Անգլիական թոփ-ակումբը պատրաստ է մարզչին առաջարկել նոր երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր, որը նախատեսված կլինի ևս 4 տարով։ Կողմերն արդեն բանակցություններ են վարում։
Թոմասի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։
Վերջին խաղում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ՝ 2:2։ Հաջորդ հանդիպումը լոնդոնցիները կանցկացնեն «Լիդսի» հետ: