«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համեմատել է Խոսեպ Գվարդիոլային Չավի Էրնանդեսի հետ։
«Չավին շատ նման է Գվարդիոլային. նրանք երկուսն էլ կենտրոնական կիսապաշտպաններ էին խաղադաշտում, նրանք նաև աշխատել են միասին։
Նրանք նույն կերպ են մտածում ֆուտբոլի մասին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Ռոբերտ Լևանդովսկին Գվարդիոլայի գլխավորությամբ խաղում էր «Բավարիայում», իսկ Չավին խաղում էր «Բարսելոնայում», երբ Գվարդիոլան մարզում էր կատալոնական ակումբը։
























































