«Ատլետիկոն» առաջին առաջարկն է արել Լևերկուզենի «Բայերին»՝ 17-ամյա հարձակվող Իկեր Բրավոյի համար։
Մադրիդյան ակումբից ֆուտբոլսիտին խոստացել են, որ հենց առաջին մրցաշրջանից նա կլինի թիմի գլխավոր դեմքերից մեկը։
Մադրիդի «Ռեալը» նույնպես հետաքրքրված է պատանի ֆուտբոլիստով:
Ֆուտբոլիստն արդեն հասցրել է իր նորամուտը նշել «Բայերի» կազմում գավաթային խաղում։ Նա Իսպանիայի երիտասարդական հավաքականի անդամ է։