«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն հարցրել են «Ոսկե գնդակի» մասին:
«Ոսկե գնդա՞կ».․․ Ես միշտ ասել եմ, որ ինձ համար առաջնայինը թիմային հաջողությունն է։ Անձնական հաջողությունը հաճելի բոնուս է, բայց ես դրա համար չեմ եկել Իսպանիա։
Այն, ինչ գրված էր մամուլում, ճիշտ չէր»,- ասել է Լևանդովսկին գերմանական Sport1-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին 2020 թվականին կարող էր ստանալ «Ոսկե գնդակը», սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով կազմակերպիչները որոշել էին չհանձնել մրցանակը։ 2021 թվականին Լևանդովսկին նույնպես հավակնում էր այս մրցանակին, սակայն այն նվաճեց Լիոնել Մեսսին։