«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի հարձակվող Մարտին Բրայթվայթի և պաշտպան Սամուել Ումտիտի՝ կատալոնական ակումբում ապագայի մասին.
«Բրայթվայթը» և Ումտիտի՞ն. նրանք հասկաղան, որ հիմա լավագույնը մեկ այլ թիմի կազմում խաղալն է: Ֆուտբոլիստների պայմանագրերը միշտ պահպանվել են, բայց եկել է պահը, որ նրանք պետք է քայլ առաջ կատարեն»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում TV3-ը:
31-ամյա Բրայթվայթը 2020 թվականի փետրվարին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Կապտանռնագույնները նրա հետ պայմանագիր կնքեցին տրանսֆերային պատուհանից դուրս՝ կապված Լուիս Սուարեսի լրջագույն վնասվածքի հետ: «Բարսելոնայի» կազմում անցկացրած 57 խաղերում Բրայթվայթը 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
28-ամյա Ումտիտին 2016 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Ֆրանսիացի ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում անցկացրած 133 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: