ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա։ 35-ամյա ֆուտբոլիստն իր անձնական ինքնաթիռով է մեկնել Կատալոնիայի մայրաքաղաք։
Օդանավակայանում հարձակվողին դիմավորել են լրագրողները, ովքեր հետաքրքրվել են նրա ապագա ծրագրերի մասին։
«Բարսելոնայից» ասում են, որ ցանկանում են Ձեզ նորից տեսնել թիում, որ Դուք վերադառնաք: Կցանկանա՞ք դա»,- հարցրել է տեղական ռադիոյի լրագրողը: Այդ հարցին արգենտինացին չի պատասխանել և հեռացել է օդանավակայանից։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացել էր անցյալ տարվա ամռանը։ Նա ֆրանսիական ՊՍԺ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
























































