«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին կատալոնական ակումբ վերադարձնելու հույս ունի։
Լրագրող Խավի Կամպոսի համաձայն՝ Լապորտան այժմ բանակցություններ է վարում արգենտինացու ներկայացուցիչների հետ՝ 2023 թվականին «Բարսելոնա» վերադառնալու վերաբերյալ:
Քննարկվում է այն տարբերակը, որով 35-ամյա արգենտինացին մեկ-երկու մրցաշրջանով պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Նա կատալոնացիների կազմում հանդես է եկել 2006 թվականից։
























































