«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
«Ես բազմիցս ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագիրը, եթե դա ցանկանան ակումբի սեփականատերերը։ Ես պատրաստ եմ մնալ «Մանչեսթեր Սիթիում», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Mirror-ը։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիում» աշխատում է 2016 թվականից։
Այս ընթացքում մարզիչը թիմի ղեկին անցկացրել է 351 հանդիպում, որից 255 խաղում հաղթել է։